Լուրեր

Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս առաջնությունը շատ կարևոր դեր ունի սամբո մարզաձևի զարգացման և մասսայականացման համար։ Ակնկալվում է, որ առաջնությանը կմասկացեն 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհիներ։

Վերջին տարիներին սամբո մարզաձևը մեծ հաջողություններ է գրանցել։ 2021 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ Դավիթ Հովսեփյանը, պատանիների աշխարհի չեմպիոն՝ Մեսրոպ Նիկոյանը, իսկ Հայաստանի սամբոյի հավաքականների 9 մարզիկներ դարձել են մրցանակակիրներ: Հայաստանի մեծահասակների հավաքականը նույնպես ունի մրցանակակիրներ:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել էր Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button