Լուրեր

Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի  չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ Հայաստանի գործող չեմպիոն Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար: Նա այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Նոյեմբերի 14-ին կանցկացվեն Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Ցուցադրել ավելի
Back to top button