Լուրեր

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ  Իսրայելյանը  չեմպիոն է հռչակվել 60 կգ քաշայինների պայքարում:

Եզրափակիչում նա մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև, Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։ 60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0:

Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Ցուցադրել ավելի
Back to top button