Լուրեր

«Շարլին գալիս է օրինակ ծառայելու  հանդիսատեսին, պատանիներին». Էմին Թորոսյան

Ռոալդ Դալի  «Շառլին և Շոկոլադի գործարանը» վիպակ-հեքիաթի հիման վրա բեմադրած ներկայացման պրեմիերան կայացել է:

Ներկայացման ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է, ում համար այս ներկայացումն իր առանձնահատկությունն ունի․ «Ուզում եմ նշել որ ՊՀԹ-ի հետ համագործակցությունը, իմ առաջին համագործակցությունն է պետական թատրոնում որպես բեմադրիչ, մեծ սիրով և գրկաբաց ընդունեցին և՛ ինձ, և՛ գործը, սակայն գործը դժվար իրականացնելի էր թվում, ես չէի հանձնվում և փորձում էի գտնել լուծումներ և իրագործելու ճանապարհ»,- նշում է ռեժիսորը և հավելում, որ իրական գնահատակը իհարկե կտրվի ամենապահանջկոտ հանդիսատեսի կողմից։

Լուսային լուծումներով, գունեղ և երաժշտական ներկայացման աշխատանքները մեկնարկել էին դեռ տարեսկզբին։ Թատրոնի սոցիալական էջերում հաճախ կարելի էր տեսնել ներկայացման մասին հրապարակումներ, ուստի այն հասցրել է լինել սպասված հանրության կողմից։

1 ժամ տեւողությամբ ներկայամցան  ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա հայտնվելու բոլոր ժամանակների սիրելի հեքիաթներից մեկում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական խմբին, համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քանի որ կարող եմ ասել, որ իրոք ունեցել ենք հետաքրքիր ընթացք, համատեղ արդարացված աշխատանք ինչի արդյունքը հանդիսատեսը արդեն կտեսնի բեմում»,- նշում է ռեժիսորը։

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն էմին Թորոսյանն էլ կարեւորեց ամբողջությամբ նոր, հրավիրված երիտասարդական թիմի հետ աշխատանքը։

Խոսելով ստեղծագործության կարևորության և ասելիքի մասին՝ թատրոնի տնօրենն ընդգծեց, որ չարաշահումը մշտապես բերում է արկածախնդրության, սխալների և այստեղ է որ պետք է բերել ներկայացման գլխավոր կերպարի օրինակը․ «Շարլին գալիս է օրինակ ծառայելու  հանդիսատեսին, պատանիներին։ Էստեղ մենք գործ ունենք նաև երեխաների միջոցով ծնողներին ասելիք ուղղելու  հետ, ինչը ներկայացման մեջ շատ սուր կերպով երևում է»։

Հավելենք, որ ներկայացման բեմադրող նկարիչն է Արեգ Միրիջանյանը, զգեստների նկարիչը՝ Նաիրա Նիազյանը, երկրորդ նկարիչը և անիմացիայի հեղինակը՝ Սիրանուշ Մխիթարյանը, երգերի և երաժշտական ձեւավորման հեղինակն է՝ Դմիտրի Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button