Լուրեր

Աշակերտները կծանոթանան արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:

Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝ առաջին մակարդակը կմեկնարկի 10-րդ դասարանից: Այն միտված է լինելու զարգացնել մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թվականի սեպտեմբերին։

Երկրորդ մակարդակը կմեկնարկի 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ Ծրագրի հեղինակների խոսքով, նման մասնագիտական ռեսուրսի կարիքը զգացվում է Հայաստանի աշխատաշուկայում:

Ցուցադրել ավելի
Back to top button