Լուրեր

Մեկնարկում է խաղերի ստեղծմանը նվիրված ամենամյա GCon կոնֆերանսը

Հունվարի 28-ին տեղի կունենա ամենամյա GCON կոնֆերանսը, որի նպատակը խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին ու խաղաստեղծ էտուզիաստներին մեկ հարկի տակ միավորելն է։ Այն լավ հարթակ է շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման համար։

Համաժողովի ընթացքում հայ մասնագետները հանդես կգան ոլորտին վերաբերող ելույթներով, այնուհետեւ կլինեն քննարկումներ։

Կոնֆերանսի մուտքը տոմսերով է, որոնք անվճար են։ Անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։ Իսկ եթե ցանկանում եք կոնֆերանսի ընթացքում ներկայանալ ելույթով, պետք է լրացնեք հետևյալ հայտը՝ մինչև հունվարի 20-ը։

Համաժողովի կազմակերպիչներն են Noor Games-ը և Կոկա-Կոլա երջանկության գործարանը։ Ի դեպ, հենց այդտեղ էլ կայանալու է GCon 2023-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button