Լուրեր

Երևանում տեղի կունենա վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին  «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա  ականավոր վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը:

Կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի,  Մուսորգսկու ստեղծագործությունները:

Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ:

Լինելով համաշխարհային ամենահայտնի երաժշտական տոնահանդեսների մշտական  և սպասված հյուր, նա հանդես է գալիս «Ստեղնաշարային վիրտուոզներ», «Վարպետ դաշնակահարներ» և  այլ միջազգային դաշնամուրային նախագծերի շրջանակներում, Մեծ Բրիտանիայի «Բի-Բի-Սի Փրոմս», Էդինբուրգի, Բադեն Բադենի, Զալցբուրգի Զատկի, ֆրանսիական «Օրանժի խորեգիներ» և «Ռոք դ’Անտերոն», Լեհաստանի Շոպենի, իտալական «Ֆլորենցիայի երաժշտական մայիս» և «Միտո», շվեյցարական «Մոնտրյո», Ռումինիայի Էնեսկուի անվան, շվեդական «Բալթիկ ծով» և ռուսական «Սպիտակ գիշերներ» և այլ փառատոներում:

Տաղանդավոր երաժիշտ լինելուց բացի, Դենիս Մացուևը նաև նախաձեռնում է մեծածավալ փառատոներ, ինչպիսիք են  «Աստղերը Բայկալում» (Իրկուտսկ), «Դենիս Մացուևը հրավիրում է…» (Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ) համերգաշարերը և այլն: Նա նաև «Կրեշենդո», «Անսի», «Աստանա դաշնամուրային կախարդանք», «Սբերբանկ Դեբյուտ» երաժշտական փառատոների գեղարվեստական ղեկավարն է:

Ցուցադրել ավելի
Back to top button