Լուրեր

Շիրակի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Շիրակի մարզում հունվարի 18-ին մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Դպրոցական փուլը հաղթահարած շիրակցի 894 աշակերտներն ուժերը կչափեն 15 առարկաներից։

Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով. որից ուժերը կչափի 132 աշակերտ, երկրորդ տեղում անգլերենն է՝ 127 աշակերտ։ Ամենաքիչ մասնակիցներ կլինեն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից՝ համապատասխանաբար 5 և 6 աշակերտ։

Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը, լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու հանրապետական փուլին։

Առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 21-ը և ունեցել է 8500 մասնակից:

Ցուցադրել ավելի
Back to top button