Լուրեր

Հնէաբանները հայտնաբերել են ամենամեծ քարացած ծաղիկը

Սաթից ուլունքներ, զարդեր կամ պարզապես սաթի կտոր երևի տեսել եք բոլորդ էլ։ Սաթն ավելի հաճախ դեղին է լինում, երբեմն՝ կարմրաշագանակագույն, հազվադեպ՝ երկնագույն կամ կանաչավուն երանգներ է ունենում։

Վերջերս Բեռլինի և Վիենայի հնէաբանները սաթի կտորի մեջ հայտնաբերել են ամենամեծ քարացած ծաղիկը, որը 40 միլիոն տարվա պատմություն ունի։

Սաթի այս կտորը գտնվել է 1872 թվականին և պահվել Բեռլինի Երկրի և բնական պաշարների դաշնային ինստիտուտի հավաքածուում։ Մինչև անցած տարի այն գիտնականների հետաքրքրությանն առանձնապես չի արժանացել։ Բայց երբ ծաղկի մասին գործընկերոջից իմացել է հնէաբան Եվա-Մարիա Սադովսկին և խնդրել է, որ իրեն ցույց տան նմուշը, սկսվել են հետազոտությունները, և պարզվել է, որ ծաղիկը երեք անգամ ավելի մեծ է նմանատիպ այլ գտածոներից։ Գիտնականները հետազոտել են նաև սաթի փոշին՝ պարզելով բույսի տեսակային ծագումը։

40 միլիոն տարեկան գեղեցկուհին այսօր էլ, պարզվում է ազգակիցներ ունի Ասիայում․ դրանք սպիտակ կամ դեղին ծաղիկներով թփեր են։

Ցուցադրել ավելի
Back to top button