Լուրեր

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին կտեղա  թույլ ձյուն։ Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ին, 4-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Օդի  ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Մարզերում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:

Արցախում հունվարի 31-ին  սպասվում է ձյուն:

Ցուցադրել ավելի
Back to top button