Լուրեր

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

«Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության  եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են  դարձել Հայաստանի չեմպիոնները։

Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Արդյունքում, Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ): 

Բռնցքամարտիկները մի քանի օր կհանգստանան, իսկ փետրվարի 10-ից 17-ը կարճատև հավաք կանցկացնեն Օլիմպավանում։ Այնուհետև Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։


Միջազգային մրցաշարերի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի նախ մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ամիս անց նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button