Լուրեր

Koreez 2023 համադպրոցական առցանց մրցույթն ընդունում է հայտեր

Մեկնարկել է Հայաստանի ամենահեղինակավոր համադպրոցական Koreez առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը։ Մրցույթին կարելի է գրանցվել մինչև ապրիլի 16-ը:

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել բոլոր աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ առաջադիմությունից:

Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակած գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը, ստանալ արժեքավոր մրցանակներ (բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք, հանգիստ)։

Մրցույթը բաղկացած է նախընտրական և եզրափակիչ առցանց փուլերից, որոնց արդյունքները կամփոփվեն կրթական մրցանակաբաշխության ժամանակ։

Երրորդ անգամ իրականացվող Koreez համադպրոցական մրցույթին արդեն հասցրել է մասնակցել շուրջ 825 հանրակրթական դպրոցի ավելի քան 11,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։

Ցուցադրել ավելի
Back to top button