Լուրեր

Դարակում մոռացված մնալը մատիտների համար շատ տխուր է

Բոլորիս պայուսակներում, դարակներում, գրասեղաններին, իհարկե, կան գունավոր մատիտներ։ Ոմանց համար դրանք ուղղակի անհրաժեշտ գրենական պիտույքներից են, իսկ շատերի համար՝ անհրաժեշտություն, որովհետև սիրում են նկարել․․․

Գեղեցիկ բնապատկեր, երևակայական կամ իրական կերպարներ, տրամադրություն․․․այնքան բան կա թղթին պատկերելու դեռ շատ փոքր տարիքից, և, իհարկե, հենց գունավոր մատիտներն են այն առաջին միջոցները, որոնք օգնում են մեզ այդ անել։

Այսօր՝ մարտի 16-ին, աշխարհում  նշվում է գունավոր մատիտների օրը։ Եթե վաղուց չեք նկարել, այսօր դպրոցից տուն գալուն պես, հանեք դարակից ձեր գունավոր մատիտներն ու մի լավ աշխատեցրեք դրանց․ մատիտները սիրում են աշխատել․ այսինքն՝ նկարել և մեզ շրջապատող այս սիրուն աշխարհը, գույներն ու տրամադրությունները հանձնել թղթին՝ այնքան, որքան կարող ենք, իհարկե։ Թե չէ դարակում մոռացված մնալը մատիտների համար շատ տխուր է։

Ցուցադրել ավելի
Back to top button