Լուրեր

Մեկնարկում է «Ազգային թատերական դպրոց» միջազգային ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։

Մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա (մարտի 24-26-ը) կրթական ծրագրին, որն անցկացվելու է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նախագիծը մշակել և ներկայացնում են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ​​ինստիտուտը։

Ազգային թատերական դպրոցում սովորելու ընթացքում Հայաստանի մշակույթի և արվեստի երիտասարդ գործիչները կմասնակցեն թիմային վերապատրաստումների, կլսեն Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ​​ինստիտուտի առաջատար մասնագետների դասախոսությունները, կմշակեն ստեղծագործական նախագծեր, որոնց պաշտպանությունը կանցկացվի փորձագիտական ​​խորհրդի առջև։ Ծրագրի մասնակիցները բաց երկխոսություններ կունենան Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրովի, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հետ։

Նշենք, որ «Ազգային թատերական դպրոց» նախագիծը Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Ռուսաստանի ազգային թատրոնների ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Ծրագրի պատվավոր գործընկերն է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը։ Ծրագրի գործընկերներն են Ռուսաստանի թատերական արվեստի (ГИТИС) և Ռուսաստանի բեմական արվեստի պետական ​​ինստիտուտները։

Ծրագրի կազմակերպիչն է «Ալեքսանդրինսկի» բարեգործական հիմնադրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button