Լուրեր

Երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի  Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը:Նրանք հանդես են գալու մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարական թիմում:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը մարտի 25-ից ապրիլի 8-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում: Նրանք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button