Լուրեր

Աշակերտները կծանոթանան հայկական դասական կինոարվեստին և կստեղծեն իրենց սեփական կինոարտադրանքը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։

Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց  նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ, ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով  հայրենական կինոժառանգության նմուշները։ 

Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել գիտակրթական, մշակութային-ժամանցային ծրագրեր. աշակերտները կծանոթանան հայկական դասական կինոարվեստին և կստեղծեն իրենց սեփական կինոարտադրանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button