Լուրեր

«Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2023 թ. մայիսի 13-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորող աշակերտները։

Կոնֆերանսն ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական։ Գլխավոր զեկույցներով հանդես են գալու տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները լինելու են ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։

Կոնֆերանսի նպատակն է խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները՝ գիտահետազոտական աշխատանքի փորձով, ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և դրանց լուծման ժամանակակից մոտեցումներին, նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը, սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ, նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:

Բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ, իսկ ընտրված լավագույն ելույթներն արժանանալու են պատվոգրերի և մրցանակների։

Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 25-ն է:

Գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/NvDaLCsNyCkSi6Kd7:


Ցուցադրել ավելի
Back to top button