Լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Երկաթի դար» խորագիրը կրող ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանից տեղեկանում ենք, որ մայիսի 20-ին, ժամը` 19։00-ից, այցելուները հնարավորություն կունենան տեսնելու մշտական ցուցադրության «Երկաթի դար» խորագիրը կրող ցուցադրությունը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Ք․ա․ 12-9-րդ դարերով թվագրվող բարձրարժեք նմուշներ՝ փորագրազարդ ծիսանոթներ, արդուզարդի պարագաներ, զենքեր և այլ առարկաներ՝ գտնված Դվինի, Արթիկի, Լոռի բերդի, Քարաշամբի, Մեծամորի և այլ հուշարձաններից։ Կներկայացվեն նաև երկաթե զենքեր, զարդեր, ձուլման գործիքներ, որոնք համարվում են վաղ երկաթագործության հնագույն նմուշները։ Դրանք փաստում են, որ Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան՝ շնորհիվ երկաթի հարուստ հանքերի, եղել են այս մետաղի հայտնաբերման և մշակման կենտրոնները։

Ցուցադրել ավելի
Back to top button