Լուրեր

Հայաստանի տարբեր հնագիտական վայրերում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։

Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին. այցելություններ կատարել պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար: Կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն գտածոների վերականգնման աշխատանքներին)։

Նշենք, որ Հայաստանն այս միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հունիսի 16-18-ն անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը և առաջին անգամ «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը։

Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ  «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների պաշտոնական կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button