Լուրեր

Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր, որի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենան կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ: 

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր՝ մայիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան կազմակերպմամբ և ֆինանսական աջակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button