Լուրեր

Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ բացառիկ բալետային երեկոներ Թումոյի այգում

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է վայելելու Երևանում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:

Դրանք տեղի կունենան հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին, Թումոյի այգում: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button