Լուրեր

Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2023 թվականին նախատեսում է իրականացնել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ամրապնդել թատրոն-դպրոց կապը, նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովել ոչ ֆորմալ գեղարվեստական կրթություն։

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցի աշակերտները։ Մասնակցությունը ծրագրին անվճար է։

Մասնակիցների ընտրությունը կատարվում է երկու փուլով՝ հայտերի և հարցազրույցի միջոցով։

Մասնակցության հայտը լրացվում է առցանց եղանակով`https://bit.ly/3MQJAc9։ Հայտին կցվում է նաև մասնակցի նկարահանած տեսանյութը։

Տեսանյութում մասնակիցը պատմում է իր մասին, ներկայացնում իր նախասիրությունները, հմտությունները, ծրագրին մասնակցելու նպատակը։Տեսանյութի տևողությունը՝ մինչև 3 րոպե։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. հունիսի 10-ն է։ Ծրագիրը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։


Ցուցադրել ավելի
Back to top button