Լուրեր

Ամփոփվել է անիմացիոն ֆիլմերի պաստառների պատրաստման համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին փուլը

Այս տարի լրանում է Հայկական անիմացիայի 85-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Ըստ առաջին փուլի արդյունքների՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են 10-18 տարեկան 927 երեխա Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաներն են։

Մրցույթի նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Մրցույթի համար ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։

Մրցույթն անցկացվում է «Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպում» միջոցառման շրջանակում, իրականացվում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button