Լուրեր

Ամփոփվել է Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են մրցանակակիրները

Հուլիսի 9-16–ը տեղի էր ունենում Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը։ Այժմ հայտնի են մրցանակակիրները․

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմը։

«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրանի»՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։

FIPRESCI մրցանակ է ստացել Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» է ստացել Արման Այվազյանի «Քարերը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button