Լուրեր

WCIT 2024-ը վերադառնում է Երևան

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2024 թվականին կվերադառնա Երևան:

2019 թվականին հեղինակավոր միջոցառումը հյուրընկալելուց հետո Հայաստանի ՏՏ ոլորտը ևս մեկ անգամ պատրաստ է ցուցադրել իր նորարարությունն ու գերազանցությունը համաշխարհային հարթակում։

WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը:

«Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

WCIT-ի մասին. ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Իսկ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՏՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:

Ցուցադրել ավելի
Back to top button