Լուրեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 7-ին և 8-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևանում օգոստոսի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-ին և 8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button