Լուրեր

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հարթակ կդառնա երիտասարդ նորարների և ռոբոտասերների համար

Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Այբ» դպրոցում տեղի կունենա աշխարհում ռոբոտաշինական ամենամեծ մրցույթներից մեկի՝ «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա»-ի հայաստանյան փուլը։

Ինժեներական մտքի և բնագիտական առարկաների շուրջ միավորող օլիմպիադան Հայաստանում անցկացնում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական
կազմակերպությունը: 2023-ին մրցույթն իր շուրջ է համախմբել 16 թիմ։ Ավելի քան 60 երեխա ՀՀ տարբեր մարզերից այս տարի կպայքարեն «Ռոբո-առաքելություն» մրցակարգում:

Ազգային փուլի հաղթողները հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրն միջազգային փուլում, որն այս տարի հյուրընկալելու է Պանաման:
Օլիմպիադան ուրույն հարթակ է 8-19 տարեկան բոլոր ռոբոտասերների համար, որոնք
ուզում են իրենց ուժերը փորձել ծրագրավորման և նոր ռոբոտների ստեղծման գործում:

Մրցույթին զուգահեռ կանցնի նաև ԳՏՃՄԱ ցուցահանդես, որտեղ մի շարք
կազմակերպություններ կներկայացնեն իրենց լուծումները և նորությունները
ինժեներական կրթության ոլորտում: Սպասվում են հետաքրքիր ժամանցային
ցուցադրություններ, մրցույթներ և խաղեր: Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների
համար։

Ցուցադրել ավելի
Back to top button