Լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանը:

Գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամեն տարի միանում է Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրին: Գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող նախագծերից է:

«Հեքիաթի դեսպաններ» նախագիծի շրջանակում գրադարան են հրավիրվում է տարբեր մշակույթների մարդիկ, որոնք հեքիաթ են պատմում իրենց մայրենի լեզվով: « «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ենք ունենում գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը տանելու նաև մարզեր՝ ծրագրում ներգրավելով տվյալ համայնքի երեխաներին: Նպատակը՝ մարզերում մշակույթի ապակենտրոնացումն է և տեղում երեխաների գեղարվեստական կրթության ժամանցի կազմակերպումը»,- նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև Տավուշի մարզի Աչաջուր և Լոռու մարզի Սպիտակ համայնքների գրադարաններում: Նշված համայնքների գրադարաններում կկազմակերպվեն գրքի ճամբարներ, կբացվեն գրքի անկյուններ, ավելի քան 200 անուն գրականություն կնվիրաբերվի այս գրադարաններին, հիմնականում՝ մանկապատանեկան և եվրոպական ժառանգության թեմատիկայով:

Ծրագրի առաջին օրը նշված գրադարաններում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ կկարդան երեխաների համար: Հաջորդիվ 3 աշխատանոցներում կանցկացվեն վարպետության դասեր: Համայնքների երեխաներին կներկայացվի Եվրոպական ժառանգությանը նվիրված պատմություններ, տեղի կունենան նախապես ընտրված ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ: Նկարազարդողների համար կանցկացվեն վարպետության դասեր և երեխաները կարդացած ստեղծագործությունների հիման վրա կցուցադրերն իրենց նկարչական գիտելիքներն ու հմտությունները: Որպես ծրագրի ամփոփում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երեխաների աշխատանքները: Օրվա շրջանակում երեխաները կայցելեն նաև տարբեր մշակութային հաստատություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button