Լուրեր

Tech Week Vanadzor 2023. տեխնոլոգիական տոնը գալիս է Վանաձոր

Tech Week-ը վերադառնում է։ Այս անգամ տեխնոլոգիական տոնը տեղի կունենա Վանաձորում։ Եռօրյա միջոցառումների շարքը կմիավորի հայկական ՏՏ համայնքը մեկ հասցեում: 

Սեպտեմբեր 29-ից հոկտեմբեր 1-ը հայկական տեխնոլոգիական ու բիզնես համայնքի ներկայացուցիչներն այս տարի կհանդիպեն Վանաձորում՝ միավորելու իրենց փորձը, քննարկելու տեխնոլոգիաների զարգացումները և ստեղծելու նոր հնարավորություններ՝ մարզային համաչափ զարգացման համար։ 

Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ և շարունակական զարգացումը, փորձի փոխանակումը, նոր թիմերի ստեղծումը և երիտասարդների զինումը գիտելիքով ու հմտություններով։ Այն կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը և կնպաստի Հայաստանի հզորացմանը։ 

Միջոցառման հիմնական ուղղությունները տեխնոլոգիաներն են, բիզնեսը, մարկետինգն ու հանրային կապերը, դիզայնը։ Միջոցառումն անցկացվելու է ապակենտրոն՝ միաժամանակ 3 վայրում։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը կլինի միջոցառման հիմնական վայրը, կլինեն կոնֆերանս, ելույթներ, պանելային քննարկումներ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) սպասվում է ԴևHaks հաքաթոնը, իսկ Վանաձորի պետական համալսարանում (VSU)՝ «Wings» գաղափարների մրցույթը։ 

Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով․ 

Ցուցադրել ավելի
Back to top button