Լուրեր

ԳԱԿ-ում մեկնարկում է «20 ձիաուժ» նախագիծը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14․00-ին Գաֆեսճյան կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կմեկնարկի Գաֆեսճյան պատանեկան խորհրդի «20 ձիաուժ» խորագրով նոր նախագիծը։

Սա պատանիների կողմից մշակված նախագիծ է, որի նպատակը հետազոտության և քննարկումների միջոցով ավտոմեքենաների հարուստ պատմությունը և դրանց կապն ու փոխազդեցությունը արվեստի տեսակների հետբացահայտելն է: 

Չորս ամիս տևողությամբ նախագծի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր Գաֆեսճյան պատանեկան խորհրդի անդամները կներկայացնեն ավտոմեքենաների հետ կապված իրենց հետազոտությունները, որոնք կծավալվեն դրանց պատմության, տեխնոլոգիական առաջընթացի,շրջակա միջավայրի հետ փոխհարաբերության, մշակույթի և արվեստի վրա ավտոմեքենաների ազդեցության շուրջ: Հղումներ կարվեն ավտոմեքենաների հետ կապված տարբեր այլ թեմաների՝ երաժշտությանը, գրականությանը, ֆիլմերին:

Սեպտեմբերի 16-ին՝ նախագծի մեկնարկի օրը, Գաֆեսճյան պատանեկան խորհրդի անդամ Վիկտորյա Բուդաղյանը կներկայացնի «Ժամանակի մեքենա» խորագրով իր աշխատանքը: Եթե հետաքրքրեց, շտապեք մասնակցել։ 

Մասնակցել կարող են 12 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերն ու ընտանիքները։ 

Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:                     

Տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարներով։

Ցուցադրել ավելի
Back to top button