Լուրեր

Մարի Դանիելյանը՝ «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող:

Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15 երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին: Մասնավորապես.

  • «FUJAIRAH» դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ՝ ԱՄԷ
  • «London classical» դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Մեծ Բրիտանիա
  • «Gloria Artis» 3-րդ միջազգային մրցույթ` Ավստրիա
  • «Swiss» դաշնակահարների միջազգային մրցույթ` Շվեյցարիա
  • «Great Piano Masters» դաշնակահարների միջազգային մրցույթ` Իսպանիա
  • «Virtuoso» միջազգային երաժշտական մրցանակ` Մեծ Բրիտանիա
  • Ա․ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
  • Գ․Մալերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Չեխիա
  • «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
  • Ա․ Բաբաջանյանի անվան 7-րդ միջազգային մրցույթ՝ Հայաստան
  • IMKA միջազգային մրցույթ` Բոսնիա և Հերցոգովինա
  • «AMIGDALA» միջազգային մրցույթ` Իտալիա
  • «Merci Maestro» միջազգային մրցույթ` Հունաստան
  • Classic Pure Vienna միջազգային երաժշտական մրցույթ` Ավստրիա
  • London music international competition` Անգլիա
Ցուցադրել ավելի
Back to top button