«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի քվեարկությունը մեկնարկում է նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից: Նշենք, որ Հայաստանի պատվիրակներ «Yan Girls» խմբի օգտին հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից:
Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խմբի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը:
Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:
Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

