
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիան: Հիշեցնենք, որ Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում։ 21-րդ «Մանկական Եվրատեսիլին» Ֆրանսիայի պատվիրակ 13 ամյա Zoé Clauzure-ն իր «Cœur» երգով ստացավ 228 միավոր։
Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում «Yan Girls»-ը վաստակեց 180 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 201 միավորով Իսպանիայի ներկայացուցիչ Sandra Valero-ն է։

