Մեկնարկ

Բիոպլաստիկը «խելացի» լինու՞մ է. Մեկնարկ

Լինում է․ պատասխանում են մեր հյուրերը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10–րդցիներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը և ապացուցում են դա իրենց հետազոտական աշխատանքով, որը կոչվում է հենց այդպես՝ «Խելացի բիոպլաստիկ»։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլում ներկայացված աշակերտական 78 նախագծերից մեկն էլ Գարիկի և Նարեկի «Խելացի բիոպլաստիկ» (ղեկ․՝  Մետաքսյա Հակոբյան) նախագիծն էր, որն արժանացել է Գերմանիայի Քիլ քաղաքում սեպտեմբերի 22–ից 27–ն անցկացվելիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին մասնակցելու իրավունքին։

Ինչպե՞ս որոշեցին մասնակցել փառատոնին, ի՞նչ ակնկալիքներով, ինչպե՞ս հասան ցանկալի արդյունքին, ապագայի ի՞նչ երազանքներ ունեն․ այս ամենի մասին է Գարիկի և Նարեկի հետ մեր զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button