
Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում տարբեր ծրագրեր և միջոցառումներ կկազմակերպվեն։
Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կանցկացվեն գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ։
Նաև քննարկումներ կանցկացվեն հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

