Լուրեր

14-ամյա Միքայելը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող

14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Միքայելը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում,  Երևանից է, մարզվում է Երևանում:

Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը։

Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից՝ Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին: Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:

Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:


Ցուցադրել ավելի
Back to top button