Էնցիկլոմեդիա

Մեդիան սպառելիս՝ պետք է ուշադրություն դարձնել «արտադրողին»

Շատ պարզ է ասված.  ինչպես կաթնամթերքի փաթեթավորումն ու ժամկետ ստուգելն է կարևոր, այնպես էլ մեդիան սպառելիս պետք է  ուշադրություն դարձնել արտադրողին՝ ո՞վ է ստեղծել բովանդակությունը, ո՞ւմ համար է նախատեսված, ինչպե՞ս է փաթեթավորված ու այդ ամենի մեջ ի՞նչ մանիպուլիացիաներ ու խնդիրներ կարող են լինել: Կարճ ասած՝ մեդիագրագետը քննադատորեն է վերաբերվում այն ամենին, ինչ հասնում է   մեդիայից, իսկ մեդիան միայն հեռուստատեսությունն ու համացանցը չեն: Մեդիան իր մեջ ներառում է գովազդային պաստառներն ու անգամ հաղորդագրությունները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանն  ասում է, որ յուրաքանչյուր նյութ կարդալիս՝ պետք է քննադատորեն վերաբերվել  հրապարակմանը, կարդալուց հետո էլ՝ հարցեր տալ:

Ցուցադրել ավելի
Back to top button