Էնցիկլոմեդիա

Ոչ թե մարդն է փնտրում տեղեկատվություն, այլ տեղեկատվությունն է փնտրում մարդուն. Գեղամ Վարդանյան

Որակյալ և վստահելի տեղեկատվական աղբյուրներ գտնելը հավելյալ ժամանակ է պահանջում: տեղեկատվության աղբյուրների ընտրության բարդ խնդիրը կօգնի հեշտացնել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Տեղեկատվության աղբյուրը առաջին հերթին պիտի լինի վստահելի և դա չի վերաբերում միայն լրատվություն սպառելուն: Մարդը ինչ-որ բան, որ լսում է կյանքում և լսածին հավատալ կամ չհավատալը շատ բան է փոխում կյանքում: ես իմ օրինակով ասեմ՝ ունեմ եթե չգրված, ապա լրատվամիջոցների ինտիուտիվ մի ցանկ, որոնց ավելի շատ եմ վստահում: Որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում Հայաստանում կամ աշխարհում, ես համադրում եմ տարբեր ազբյուրներից ստացված տեղեկատվությունը» ,- նշում է Գեղամ Վարդանյանը:


Փորձագետը նշում է նաև, որ շրջապատը նույնպես տեղեկատվություն ստանալու կարևոր աղբյուրներից մեկն է համարվում: Շատերի համար գերադասելի աղբյուրը՝ հեռուստատեսությունը Գեղամ Վարդանյանի համար բոլորին հավասար տեղեկատվական աղբյուր է և «այնպես չէ, որ հեռուստատեսությունից եկած տեղեկատվությունը ճշմարտացի է, այլ բոլորովին հակառակը՝ հեռուստատեսությունը պասիվ մեդիասպառման դասական օրինակ է»:

Ցուցադրել ավելի
Back to top button