Լուրեր

9-ամյա բելգիացի տղան ընդունվում է համալսարան

Ո՞վ կգնա էլ դպրոց, եթե հնարավոր լինի միանգամից ստանալ համալսարանական կրթություն և դիպլոմ։ Բելգիացի այս տղան կարիք չունի դպրոց գնալ ու դաս սովորել, չնայած՝ 9 տարեկան է։Լորան Սիմոնի անունը վերջերս է շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներով, պատճառը մեկն է՝ նրա անունը շուտով կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենափոքր համալսարանական։

Լորան Սիմոնի IQ -ն 145 միավոր է, ինչի շնորհիվ հրաշամանուկը հանրակրթական և ավագ դպրոցի 6-ամյա դասընթացը սովորել է կես տարվա ընթացքում։ 8 տարեկանում տղան ավարտական ատեստատ է ստացել և ընդունվել համալսարան՝ էլեկտրատեխնիկական բաժին։

Դժվար չէ գուշակել, թե որ առարկաներն են դպրցում նրա համար սիրելի, բայց ամենից շատ Լորանը նախապատվությունը տալիս է մաթեմատիկային՝ ասելով, որ դրա մեջ ինտեգրված են, և՛ երկրաչափությունը, և՛ հանրահաշիվը։

Տղան երազում է սրտի վիրաբույժ դառնալ․ դեռ դպրոցահասակ ամբողջությամբ անցել է Ամստերդամի համալսարանի բժշկական ֆակուլտետի ամբողջ կուրսը։

Ցուցադրել ավելի
Back to top button