Լուրեր

«Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ֆիլմի հերոսները երկուսն են՝ Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնը: Ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի. ինչպես ենք ընկալում և դատում ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը: Գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝ դերասանուհի Սյուզան Սարանդոնի դիմանկարները կերտելու ընթացքում, ֆիլմի հեղինակ Բալդերը հանդիսատեսին տանում է մի տպավորիչ տեսողական ճամփորդության՝ ընդլայնելով և մեկ այլ մեկնակետից բացահայտելով ժամանակի մեր սովորական ընկալումը: «Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Միագույն /մոնոխրոմ/աշխատանքներում պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցված կանանց դիմանկարներ, իսկ բնորդուհիների՝ այս դեպքում Սյուզան Սարանդոնի դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button