Էնցիկլոմեդիա

Youtube-ը մեծ մեքենա է, որն անընդհատ մեզ հետևում է. Արթուր Պապյան

Ամենահայտնի ու խոշոչ վիդեոհոսթինգը՝ Youtube-ը լավ ժամանակ անցկացնելու վայր է շատերի համար: Սակայն քչերն են մտածում, թե ինչ տեղեկատվություն է այս սոցցանցը հավաքագրում իրենցից ու ինչպե՞ս է այդ ամենն օգտագործում: Մեդիափորձագետ Արթուր Պապյանը մանրամասնում է՝ «Youtube-ն ու Favebook-ը պայքարում են մեր աչքերի համար, Youtube-ը փորձում է ամեն ինչ անել, որ մարդկանց գերի պահի իր էկոհամակարգում և փորձում է անընդհատ շոյել մեր քիմքը: Youtube-ը մեծ մեքենա է, որն անընդհատ մեզ հետևում է»:

Youtube-ն ունի հետևյալ բիզնես մոդելը՝ մեզ տալիս է պատ, որը պետք է ներկել կամ դատարկ թերթ, որ այնտեղ գրենք ու նա, դա վաճառելով, գումար աշխատի: Բոլոր youtube-երներն ու Facebook-երներն անում են դասական լրագրողի աշխատանք՝ առանց դրա մասին մտածելու:

Ցուցադրել ավելի
Back to top button