Լուրեր

Լինել ազնիվ խաղացող, թե՞ հայտնվել չիթերների բանակում

Օնլայն խաղերի սիրահարներ հաղորդման այս հատվածը նվիրված է Ձեզ։ Կպատմենք ազնիվ գեյմերների և չիթերի կողմից հասցված վնասի մասին։

Չիթերները՝ այլ կերպ, ասած խարդախ խաղացողները խոչընդոտում են խաղային պրցեսն ու դժվարություններ ստեղծում գեյմերների համար։ Բացի այդ․ չիթերների գերակայությունը կարող է մեծ վնաս հասցնել անգամ շատ հայտնի խաղերին, որովհետև նրանք փչացնում են այն դրական փորձն ու տպավորություննը, որոնք գեյմերներն ստանում են  համակարգչային խաղերի ընթացքում։ 

 Ուսումնասիրելով համակարգչային խաղերի շուկան   «Կասպերսկի» ընկերության մասնագետները հանգել են այն  եզրակացությանը, որ անազնիվ խաղացողների բանակը կարող նաև ֆինանսական վնասներ պատճառել թե   ուղղակի՝ խարդախության հետևանքով և թե անուղղակի՝ խաղացողների արտահոսքի պատճառով։ 
Այսօր գեյմերների թիվն աշխարհում գերազանցում է  2,5 միլիարդը։Գեյմերներն ակտիվ են նաևՀայաստանում։ 
Միայն ԱՄՆ-ում 2018-ին խաղերից ստացված եկամուտները կազմել են 43 մլրդ դոլար, իսկ կիբեռսպորտային միջոցառումների հեռարձակումներն ամեն տարի ունենում են մոտ 400 մլն հանդիսատես։ 

Գեյմինգի զարգացմանը զուգահեռ  ընդլայնվում է նաև խաղային չիթերի շուկան, առաջին հերթին, այն խաղացողների պատճառով, որոնք պատրաստ են վճարել համապատասխան չիթերի  համար և կամայականորեն ստեղծել անհավասար պայմաններ խաղի ընթացքում։ 

Չիթերի շուկայի ծավալը նկարագրում է, օրինակ, MDY Industries-ի փորձը, որը մշակել է WoWGlider բոտը World of Warcraft խաղի համար.

Այս խաղն այնքան մասսայական է ու հայտնի, որ խաղացողների թիվը միևնույն ժամանակում հասել է  12 միլիոնի։    Ընդհանուր առմամբ, վաճառվել է բոտի 100 000 օրինակ՝ յուրաքանչյուրը 25 դոլարով։

Երկար տարիներ չիթերը կարելի էր գնել այնպիսի վեբ հարթակներից, ինչպիս օրինակ՝ eBay-ն է։ Հիմա, սակայն, հանրաճանաչ կայքերն հրաժարվում են չիթերի վաճառքից՝ անօրինական լինելու պատճառով։ Փոխարենը հայտնվել են մասնագիտացված վեբ-կայքեր, որոնք զբաղվում են այս ծրագրերի վաճառքով։

Որոշ ընկերություններ, օրինակ՝ Valve Corporation-ը հաջողությամբ դիմակայում են չիթերությանը։ 

Valve-ը՝՝՝ Steam խաղային հարթակի ստեղծողն է, որի միջոցով տարածվում են մեզ հայտնի հազարավոր  համակարգչային խաղեր այդ թվում՝ ճանաչված Counter Strike-ն ու Dota 2-ը։ Միայն 2019-ի ընթաքում այս ընկերությունը չիթեր օգտագործելու պատճառով արգելափակել է ավելի քան 1 միլիոն օգտահաշիվ։ Սա արգելափակումներից  ամենամասշտաբայինն է Steam-ի  ողջ պատմության ընթացքում։ Հարթակն օգտագործում է Valve Anti-Cheat (VAC) համակարգը, որը հայտնաբերում է չիթերը օգտատիրոջ համակարգչում և արգելափակում դրանք։ Steam-ում արգելափակված օգտահաշիվը հնարավոր կլինի օգտագործել,բայց այս դեպքում մի շարք գործառույթներ կսհմանափակվեն։

Գեյմդիզայներներն առաջնորդվում են ժամանակով ստուգված մեթոդներով,  ձգտելով գրավել թիրախային լսարանը։ Նրանք հսկայական ջանքեր են գործադրում գեյմերներին գրավելու համար։ Չիթերները խախտում են այդ հավասարակշռությունը։ Որպես հետևանք՝ օգտատերերը հեռանում են սիրած խաղերից։

Ի դեպ, հակավիրուսային ծառայություններն արդեն հնարավորություն  ունեն ֆիքսել վնասաբեր ծրագրերի ակտիվությունը և առաջարկում այդ ծրագրերը  կիրառել խաղային էկոհամակարգում։

Ցուցադրել ավելի
Back to top button