Լուրեր

Walt Disney Studios և 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու

Walt Disney Studios եւ 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու «Կապիկների մոլորակի» մասին:  «Արմենպրես»-ի աղբյուրը   THR-ն է։ Աղբյուրը հրատարակությանը հայտնել Է, որ ռեժիսոր են ընտրել Ուես Բոլին, որը նկարահանել Է «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ եռերգությունը:

Դեռ հայտնի չԷ՝  կինոնկարը լինելու Է նախորդ   ֆիլմերի սիքվելը, որոնք նկարահանել է  Մեթ Ռիվզին, թե դառնալու Է ինքնուրույն պատմություն: Թողարկման ժամկետը նույնպես չի նշվում։  

«Կապիկների մոլորակի» առաջին ֆիլմը թողարկվել Է 1968 թվականին։Այն նկարահանվել Է ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի համանուն վեպի հիման վրա։

Այն ժամանակ գլխավոր դերը կատարել Է Չառլթոն Հեսթոնը: Նա մարմնավորել Է տիեզերագնացի, որը վայրԷջք Է կատարել անհայտ մոլորակի վրա եւ հայտնաբերել կապիկների զարգացած քաղաքակրթություն, որը հիշեցնում Է մարդկանց նախնադարյան հասարակությունը: Կինոնկարը մեծ հաջողություն Է ունեցել, ուստի դրա մոտիվներով նկարահանել են ռեմեյքներ, հեռուստատեսային շոուներ, մուլտսերիալներ եւ ստեղծել տեսախաղեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցադրել ավելի
Back to top button