ԼուրերՏեսանյութեր

Այսօր հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է (տեսանյութ)

Ամերիկացի երգիչ, դերասան Ֆրենկ Սինատրան ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 12-ին: Իր կարիերայի ընթացքում հասցրել է թողարկել 100-ից ավել հիթային երգեր, նկարահանվել է ֆիլմերում և անգամ արժանացել Օսկարի:

Անզուգական բարիտոնը պաշտոնապես ամուսնացած է եղել 4 անգամ: Սինատրայի անձնական կյանքը մշտապես եղել է մամուլի ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով էլ երգիչը տանել չէր կարողանում մեդիան ու դրա ներկայացուցիչներին:

Միշտ լուրեր են շրջանառվել, որ Սինատրան կապեր է ունեցել մաֆիայի ներկայացուցիչների հետ և նա երբեք չի թաքցրել, որ բարեկամական կապեր ունի մի քանի կրիմինալ հեղինակությունների հետ: Լուրեր են պտտվել, որ հաճախ Սինատրան օգնության էր դիմում նրանց՝ վերացնելու իր համար տհաճ մարդկանց, իսկ տհաճ էր նա համարում մեդիաներկայացուցիչներին:

Ցուցադրել ավելի
Back to top button