Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: