Լուրեր

Լոռիում հրդեհներ են

«911» ծառայություն դեկտեմբերի 23-ին, ժամը 16:17-ին  ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքում այրվում է խոտածածկ տարածք։

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։15-ին, մարվել՝ 01։35-ին։

Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:

Ցուցադրել ավելի
Back to top button