Լուրեր

Հրդեհներ Ավստրալիայում․ ինչպե՞ս է Mogo կենդանաբանական այգին փրկել կենդանիներին

Չնայած  ահանգնացող հրդեհներին, Ավստրիալիայի կենդանաբանական այգիներից մեկն իր  աշխատակիցների շնորհիվ կարողացել է փրկել բոլոր կենդանիներին։

Mogo-ն գտնվում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Այստեղ՝ սեփականատերերից մեկի այգում,  ազատության մեջ, բնակվում են շուրջ 200 տարբեր կենդանիներ՝ պրիմատներ, զեբրեր, ընձուղտներ, վագրեր ու կոալաներ։ Երբ այգու աշխատակիցները  հասկացել են, որ հրդեհը մեծ արագությամբ է զարգանում, հաշված ժամերի ընթացքում կարողացել են փրկել բոլոր կենդանիներին։ 

Նրանց  մի մասին պահել են հենց կենդանաբանական այգու տարածքում, իսկ կապիկներին, պանդաներին և անգամ վագրին իր տանն ապաստան է տվել այգու աշխատակիցներից մեկը։

Տնօրեն Չադ Սթեյփլսի խոսքով, այս ամենը նման էր սարսափ ֆիլմի և թվում էր՝ աշխարհի վերջն է եկել։ Ըստ նրա, կենդանաբանական այգու բնակիչները և աշխատակիցները չեն տուժել, որովհետև նախապես   ծրագրել են իրենց գործողությունները։ Առաջին հերթին աշխատակիցները այգու տարածքից հեռացրել են այն իրերը, որոնք կարող էին հրդեհի տարածման պատճառ դառնալ, հետո՝ անցել են կենդանիների փրկությանը։ Վագրերը, առյուծներն ու օրանգուտանները տեղավորվել են այգում՝ կրակի համար անհասանելի վայրում։ Իսկ մյուսներին այգու տնօերնը հյուրընկալել է իր տանը։ 

Թեև կենդանիները չեն վնասվել, բայց  արտակարգ իրավիճակը փոքր ինչ ծանր է անդրադարձել կենդանիների   վրա և նրանք սթրեսային վիճակում են ։ 

Բացի կենդանիներին փրկելուց, աշխատակիցները նաև մեծ քանակությամբ ջուր  են հավաքել և արագորեն հանգցրել ու մեկուսացրել են հրդեի օջախները։ 

Աղբյուրը՝ BBC

Ցուցադրել ավելի
Back to top button