Էնցիկլոմեդիա

Անլուրջ գաղտնաբառի վտանգը

https://webplayer.whooshkaa.com/episode/546268?theme=light&enable-volume=true&fbclid=IwAR1wxd9ZjWUX5QjwM8dfWo4ignBRTFjZd9jjN_0DUyJ1Hl6FKd4p25rHqnQ

2018 թվականին աշխարհում ամենից շատ օգտագործված գաղտնաբառը 123456-ն է եղել։ Երկրորդ տեղում password բառն է։ Թոփ հնգյակում մյուս տեղերը 1-5, 1-7, 1-8 թվերինն են։  Սա փաստում է, որ շատերն անլրջությամբ են վերաբերում գաղտնաբառի ընտրությանը և չեն կարևորում նոր գաղտնաբառի սահմանումը։ Մինչդեռ, թույլ գաղտնաբառը հնարավորություն է տալիս հեշտությամբ կոտրել ձեր հաշիվը ցանկացած սոցիալական ցանցում, ինչպես նաև օգտագործել ձեր անձնական տվյալները։

Անձնական տվյալների օգտագործման այլ եղանակներ ևս կան։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, քննարկել ենք անվտանգ գաղտնաբառերի սահմանման հիմնական սկզբունքները։ Էպիզոդում խորհուրդներ կան նաև տեղեկատվության առավել արդյունավետ պաշտպանության ապահովման վերաբերյալ։

Google Authenticator երկքայլ հաստատման հավելված iOS-ի համար
Google Authenticator  երկքայլ հաստատման հավելված Android-ի համար
LastPass գաղտնաբառերի համակարգման հարթակ

Ցուցադրել ավելի
Back to top button