Լուրեր

Օսկարակիր բասկետբոլիստը. Կոբի Բրայանտ (տեսանյութ)

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ժամեր առաջ՝ ուղղաթիռի կործանման պատճառով: Ուղղաթիռի կործանման արդյունքում նրա հետ զոհվել են ևս 9 մարդ՝ 1 օդաչու, 8 ուղևոր, այդ թվում Բրայանտի 13-ամյա դուստրը՝ Ջինան:

Բրայանտը մշտապես օգտվել է իր անձնական ուղղաթիռից: Բասկետբոլի լեգենդը մարզական կարիերան ավարտել էր 2016 թվականին:

Սպորտում նվաճումները քիչ չեն՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է, 2008 թ. և 2012թ . Օլիմպիական խաղերի չեմպիոն։ «Լոս Անջելես Լեյքերսում» Բրայանտը խաղացել է 1996 թվականից։

Քչերը գիտեն, որ լեգենդար բոսկետբոլիստը նաև օսկարակիր է: 2018-ի Կոբի Բրայանտը Օսկարի է արժանացել Dear basketball  կարճ անիմացիոն ֆիլմի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button