Կանաչ մոլորակ

Սառցե լեռները

Լսե՞լ եք այսպիսի արտահայտություն՝ նա սառն է և վտանգավոր այսբերգի պես: Ի՞նչ է այդբերգը: Կարելի է գուշակել բառի բացատրությունից: Այն սառցալեռ է նշանակում: Այսբերգներն իրոք լողացող սառցե լեռներ են, որոնք առաջանում են ծովը գլորվող սառցադաշտերից: Այսպես՝ սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա, իսկ մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո, սառցե այս հսկան ջարդվում ու դղրդյունով ընդկնում է ջուրը՝ հանձնվելով քամիներին ու հոսանքներին, այբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության:

Ցուցադրել ավելի
Back to top button